Последние новости

мнение

2022-10-19 15:39

Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը սահմռկեցուցիչ է համարում ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը, շեշտում, որ նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նախարարը վստահ է՝ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով: Նախարարը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ հոկտեմբերի 19-ին Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում: