Արա Սաղաթելյան․ Նիկուլիզմ»ը դա, ըստ իս, մուտացված պոպուլիզմի օրինակ է
Տեղեկատվության ոլորտում, ինչպես սննդակարգում, դու այն ես՝ ինչ ուտում ես: Փաստացի մեր ժողովրդի, պետության թուլությունը նրանից է, որ վերջին երեք տարիներին մեզ կերակրում են անորակ սուտ տեղեկատվական սնունդով: Այս մասին «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, տեղեկացնում է Tert.am-ը: