Последние новости

прямой текст

2023-12-20 15:42

Օնիշչենկո․ Հայաստանն ու Ռուսաստանը փոխանակում են կենսանվտանգության ոլորտի տվյալները

Կենսանվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն առաջին հերթին ուղղված է Հայաստանի տարածքում գտնվող լաբորատորիաներում կենսաբանական փորձեր իրականացնելու ամերիկյան զինվորականների փորձերի կանխմանը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն այս հայտարարությունն արեց «Կենսանվտանգությունը ԵԱՏՄ երկրներում» խորագրով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ, որին միացել էր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնը։