Բաց նամակ՝ աշխարհի քրիստոնյաներին. հանուն մեր ընդհանուր հավատքի՝ աջակցե՛ք հայ գերիների ազատ արձակմանը
Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով: Այն արտահայտում է խորը հավատարմությունը քրիստոնեական արժեքներին և մարդկային արժանապատվությանը, ընդգծում խաղաղության ու հաշտեցման հրատապ անհրաժեշտությունը։ Կոչն ընդգծում է բռնությունը և անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու կարևորությունը, անկախ ազգությունից, բոլոր մարդկանց բնածին արժանապատվության հանդեպ հարգանքի դրսևորումը: