ԲԴԽ նախագահ. Չեմ հիշում դեպք, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր
Դատական պրակտիկայում չեմ հիշում, որ խուզարկության արդյունքում դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։