Լավլովն և Չավուշօղլուն կքննարկեն հրադադարի վերահսկման կենտրոնի գործունեությունը
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավլովն և Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին պատրաստվում են մանրակրկիտ քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման շուրջ հարցերը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, շեշտը կդրվի հնարավոր ռազմական բախումների ռիսկերի նվազեցման և կողմերին հումանիտար օգնության ցուցաբերման վրա: