Gallup․ Փաշինյանի «Իմ քայլի» վարկանիշը մեկ ամսում նվազել է 4,5 տոկոսով
Եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցվածների 27,2 տոկոսը կողմ կքվեարկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքին: Այս մասին են վկայում Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին հետազոտության արդյունքները։