Логотип

Նարեկ ՄԱԼՅԱՆ․ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ՈՐՊԵՍ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ, Ի ՎԻՃԱԿԻ Է ԼՈՒԾԵԼ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածուն Դավիթ Համբաձումյանն է։ Թեկնածուի հարցը պետք է դիտարկել անցումային կառավարության առաքելության շրջանակներում, կամ ինչ ակնկալիքներ ունենք անցումային կառավարությունից ու անցումային կառավարության վարչապետից»,- ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը հայտարարեց «Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Մալյանը։

Ըստ նրա, անցումային կառավարությունից ակնկալիքներն առանձնապես շատ չեն, հատկապես որ անցումային կառավարությունը կառավարելու է մի քանի ամիս, մինչև հերթական ընտրությունները։

Մալյանը նշեց, որ անցումային կառավարությունից ակնկալիքները երեքն են՝ պետության կործանման կանխում, հանրային հաշտության օրակարգի ձևավորում, հերթական ընտրությունների նախապատրաստություն և արդար ընտրությունների անցկացում։

«Այս պահի ոչ ընտրողը, ոչ էլ քաղաքական ուժերը պատրաստ չեն ընտրություններին։ Ասեմ ավելին՝ հաջորդ բոլոր ընտրությունները որոնց կազմակերպիչ հանդես է գալու գործող վարչապետը, արդյունքներով առանձնապես իրարից չեն տարբերվելու»,- ասաց Մալյանը։

Ըստ նրա, Դավիթ Համբարձումյանն իր հանրային գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես հետևողական, սկզբունքային, հայրենասեր մարդ. «Կարող եմ ասել, որ նա անցումային կառավարության վարչապետի կարգավիճակում ունակ է կանգնեցնելու աղետը։

Դավիթ Համբարձումյանը, որպես անցումային վարչապետ՝ արդեն 34 ձայնով, ի վիճակի է լուծել այն երեք հիմնական խնդիրներ, որոնք ակնկալում ենք օր առաջ լուծել»։

Panorama.am