Логотип

«Հայաքվե»․ Եթե նույնիսկ ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի պայմանագիրը

Ալիևն առաջ է քաշում նախապայմաններ, որոնք բացարձակապես անիրականանալի են։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են «ՀայաՔվե»-ից։

«Դա ցույց է տալիս, որ նա շահագրգռված չէ խաղաղության հարցում: Անկհայտ է, որ այս ընթացքում սահմանադրական փոփոխությունների մասին բոլոր խոսակցությունները Փաշինյանը փորձում էր քողարկել:

Հիմա արդեն բացահայտվել է, որ դա Ալիևի հերթական պարտադրանք է: Թշնամի պետության առաջնորդն անթաքույց խոսում է այդ մասին` դա ներկայացնելով որպես «խաղաղության պայմանագիր» կնքելու նախապայման:

Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Հայաստանում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի այդ պայմանագիրը` նոր նախապայմաններ առաջ քաշելով: Այս փուլում, սակայն, նախապայմանը նոր Սահմանադրության ընդունումն է», – նշում են «ՀայաՔվե»-ից։