Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 27-ին Բիշքեկում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին հայտնել են, որ իրենք դեմ չեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,-ասել է Ուշակովը լրագրողներին:
ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որոշում կկայացվի, որ կազմակերպության նախագահությունը 2026 թվականի հունվարի 1-ից անցնում է Ռուսաստանի Դաշնությանը:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սագինբեկ Աբդումութալիպը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 25-27-ը պետական այցով կմեկնի Ղրղզստան: Այցի ընթացքում նախատեսվում են բարձր մակարդակի բանակցություններ, քննարկվելու են երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ, ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը:
Sputnik Արմենիա
