ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա։ Այդ անուններով ներկայացող ընկերություններն ՀՀ ԿԲ վերահսկողությունից դուրս են։
Հայտարարության մեջ ԿԲ–ն նշել է, որ այս ընկերություններն առաջարկում են մարդկանց ներդնել գումար և խոստանում են դրա դիմաց բարձր եկամուտ վերադարձնել։
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ–ն քաղաքացիներին հորդորել է օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:
Sputnik Արմենիա
