Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը զգալիորեն վերանայվել է Ժնևի բանակցություններում. այն 28 կետից կրճատվել է և հասցվել 19 կետի, Financial Times-ին հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները: Հատկապես որ դրույթներն են հանվել, չի նշվում, սակայն դրանք տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները փաստաթղթում մատնանշել են մի քանի պահանջների անընդունելիությունը:
Այսպես, Ուկրաինան հիշեցրել է իր «կարմիր գծերի» մասին՝ զորքերի թվաքանակի սահմանափակման և տարածքային զիջումների, ներառյալ՝ Դոնբասի հանձնման վերաբերյալ: Եվրոպան աջակցել է դրան՝ ընդգծելով նաև իր բացառիկ իրավունքը՝ որոշումներ ընդունելու սառեցված ռուսական ակտիվների և Բրյուսելի սահմանած պատժամիջոցների վերացման վերաբերյալ:
«28 կետանոց խաղաղության ծրագիրը, այն տեսքով, որին բոլորն են ծանոթացել, այլևս գոյություն չունի: Որոշ կետեր հանվել են, մյուսները՝ փոփոխվել»,- հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը: Նա ընդգծել է, որ Կիևի ոչ մի մեկնաբանություն անարձագանք չի մնացել:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ նոյեմբերի 23-ին Ժնևում անցկացված բանակցությունների ժամանակ Միացյալ Նահագներն ու Ուկրաինան մշակել են պատերազմը դադարեցնելու «թարմացված և կատարելագործված» ծրագիր: Կողմերը համաձայնել են, որ ապագա ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կայուն ու արդար խաղաղություն ապահովի:
News.am
