Логотип

Արարատի մարզի մետաղաձուլական գործարան բերված ջարդոնների մեջ զինամթերք է հայտնաբերվել

Արարատի մարզի «ՋԹԲ-ՍԹԻԼ» մետաղաձուլական գործարանի աշխատակիցները բեռնատարներով իրենց մոտ բերված մետաղե ջարդոնների մեջ հարյուրավոր պայթուցիկներ, նռնակներ, հակատանկային արկեր են հայտնաբերել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը

«Ըստ մասնագետների` դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե գործարանի աշխատակիցներն առանց բերված երկաթի ջարդոնները զննելու այն լցնեն հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլինի, և ոչ միայն գործարանում, այլև հարակից տարածքներում կզգան այդ պայթյունի հետևանքները»,–գրում է կայքը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին լուրը` նշելով, որ հայտնաբերվել են զինամթերքին նմանվող առարկաներ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։