Логотип

Նուբար Աֆեյան․ Պետք է շարունակենք պայքարը Ռուբենի ազատության համար

Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր բանտարկիչների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, գրում է Մեդիամաքսը։

«Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է։

Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, և ես շարունակելու եմ այն։

Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։

News.am