Թուրքիայի ռազմական իշխանությունները հայտնել են Մալաթիայում ՆԱՏՕ-ի Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ և ՀՀՊ) համակարգերի տեղակայման մասին։
Երկրի ՊՆ-ից հայտնել են, որ որոշումն ընդունվել է տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների ուժեղացման շրջանակներում։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ համակարգը կբերվի լիակատար մարտական պատրաստվածության՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։ Անկարան նաև նշել է, որ սերտորեն համակարգում է գործողությունները ՆԱՏՕ-ի և դաշնակից պետությունների հետ՝ շարունակելով հետևել իրավիճակի զարգացմանը և աշխատելով տարածաշրջանային կայունության պահպանման ուղղությամբ։
Նշենք, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Անկարան սրացման սկզբից ի վեր երկու անգամ հայտարարել է Իրանից արձակված հրթիռները որսալու մասին:
Sputnik Արմենիա
