Логотип

Արաղչի․ Իրանը կպատերազմի, քանի դեռ Թրամփը չի գիտակցել ագրեսիայի սխալականությունը

Իրանը կպատերազմի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել Իսլամական Հանրապետության դեմ զինված ագրեսիայի սխալականությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պատերազմել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե՛ ամերիկացիներին, թե՛ իրանցիներին, սխալ է և երբեք չպետք է կրկնվի»,- գրել է նա։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածներից տուժած անձինք նույնպես պետք է համապատասխան փոխհատուցում ստանան։

News.am