Логотип

Դատարանը բավարարել է ապօրինի գույքի բռնագանձման հայցը Սերժ Սարգսյանի եղբոր դստեր նկատմամբ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է ՀՀ դատախազության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Դատարանի վճռով Հայաստանի երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյան եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի մի շարք ակտիվներ։

Ըստ դատախազության` դրանց թվում են «Արենի ՀԷԿ» ընկերության 39.341 բաժնետոմսերը, ինչպես նաև տարբեր արժույթներով բանկային միջոցներ և դրանցից գոյացած տոկոսները։ Մասնավորապես, բռնագանձման ենթակա է ավելի քան 760 հազար ԱՄՆ դոլարի ավանդը՝ կուտակված տոկոսներով, ինչպես նաև լրացուցիչ ավելի քան 103 հազար դոլարի տոկոսային եկամուտը։

Բացի այդ, վճռով նախատեսվում է բռնագանձել ավելի քան 10.2 մլն դրամի չափով գումար՝ կուտակված տոկոսներով, ինչպես նաև եվրոյով արտահայտված միջոցներ։ Դատարանը նաև արձանագրել է 643.357 դրամի ապօրինի ծագում, սակայն նշել, որ այդ գումարը չի կարող բռնագանձվել, քանի որ այն փոխանցվել է այլ անձանց կամ անհնար է նույնականացնել։

Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո պետության օգտին կանցնի նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնեմասը, որի շուկայական արժեքը, ըստ գործի նյութերի, կազմում է շուրջ 686 մլն դրամ։

Sputnik Արմենիա