Логотип

Շտապօգնությունը առավոտից իրականացնում է հիվանդների տեղափոխում Բյուրեղավանից դեպի «Աբովյան» բժշկական կենտրոն

Շտապօգնությունը առավոտից իրականացնում է հիվանդների տեղափոխում Բյուրեղավանից դեպի «Աբովյան» բժշկական կենտրոն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Անդրանիկ Պետրոսյանի» անվան քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք Բյուրեղավանում մի շարք քաղաքացիներ նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, ջերմություն, լուծ երբեմն, ստամոքսի ցավ  դիմել են «Անդրանիկ Պետրոսյանի» անվան քաղաքային պոլիկլինիկա։

Արմեն Վարդումյանը նշեց, որ դեպքերը եզակի չեն եղել, այլ կրել են զանգվածային բնույթ։ Տուժածների թվում կան տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ՝ ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ։

«Իրավիճակը առաջացել է երեկ երեկոյան, ունեցել ենք շտապօգնության անընդհատ կանչեր նույն գանգատներով։ Քանի որ սա արդեն համընդհանուր իրավիճակ էր, մենք անմիջապես ահազանգել ենք համապատասխան մարմիններին, որոնք առավոտյան ժամերին ժամանել են տեղում իրավիճակը գնահատելու համար։ Մասնավորապես Վեոլիա ջրից են եկել և նմուշառում իրականացրել, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից են եկել»,– նշեց Վադումյանը։

Դեպքի հանգամանքներն ու հնարավոր պատճառները պարզելու նպատակով շարունակվում են համապատասխան ուսումնասիրությունները։