Логотип

ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում աղիքային թունավորումից 11 հոսպիտալացված կա

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ 11 հոսպիտալացված անձ կա, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել է ՀՎԿԱԿ-ը։

Ըստ հրապարակման՝ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը 30 է։ Մյուս հիվանդները տնային պայմաններում են բուժվում։ Նրանց կլինիկական ախտանշաններն են սրտխառնոցը, փորլուծությունը, փսխումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ՀՎԿԱԿ մասնագետները համաճարակաբանական համալիր հետազոտություններ են իրականացնում վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով, ինչի շրջանակում իրականացրել են նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։