Логотип

Գարեգին Երկրորդի մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի բարեխոսական կարգ կկատարվի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդ է բերվելու Սրբոց նահատակաց մասունքարանը։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն այցելելու է Ծիծեռնակաբերդ։ Նա հուշահամալիրում կլինի ապրիլի 24-ին, ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Ծիծեռնակաբերդում կատարվելու է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ այդ օրը, ժամը 11։00-ին, Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Sputnik Արմենիա