Ադրբեջանի նախագահի օգնական, Իլհամ Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հրապարակում է արել օկուպացված Շուշիում գտնվող հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մասին։
Հաջիևը հայտնել է, որ «եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան»։
Ըստ նրա, «Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում, պաշտպանվում և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը ավերել էր օկուպացված Ստեփանակերտի Մայր տաճարը, սակայն սա հայկական մշակութային-պատմական ժառանգության նկատմամբ պետական մակարդակով վանդալիզմի առաջին դեպքը չէ։
News.am
