«Սա եթե համեմատում ենք 2018 թվականի հետ, ապա ավելին է 7 հազար 761 կանչով», — նշեց նա։
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ առավելագույն կանչերի թիվը՝ գրանցվել է հունվար ամսին. Ծառայությունը կատարել է 25 հազար 585 կանչ, իսկ ամենաքիչ կանչերի թիվը գրանցվել է հունիս ամսին՝ 19 հազար 838 կանչ։
«Շտապօգնության հիմնական կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների հետ պայմանավորված կանչերն են, սուր-շնչառական հիվանդությունների և վնասվածքների հետ կապված», — ասաց նա։
Նրա խոսքով՝ կանչերի հետ կապված հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատ, 2 հազար 692 կանչով ավելին է։
«Մանկական կանչերի թիվը եղել է 13 հազար 697, հիվանդանոց է տեղափոխվել 5 հազար 175 երեխա», — ասաց Թ. Ստեփանյանը։