ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ. ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆ
«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը» Մոնթե Երբ մեկ տարի առաջ որոշ փորձագետներ նախազգուշացնում էին, որ առջևում մեզ ավելի վատ բան է սպասվում, քան նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ին, նրանք նկատի ունեին 2022-ի մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման արդյունքների պես մի բան: Երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո հայտարարում էր, որ առջևում մեզ «ցավոտ լուծումներ» են սպասում, նա գիտեր, թե ինչ աստիճանի ցավոտ են դրանք լինելու։ Եվ երբ իշխանությունները, ի դեմս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալի, հանգստացնում էին հասարակությանը, թե իբր՝ Բելգիայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, նրանք շատ լավ գիտեին, որ հանդիպման արդյունքները, թեկուզև չամրագրված (?) թղթի վրա ստորագրությամբ, իրոք շատ ավելի վատթար են լինելու, քան նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունը։