Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 349

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2022-06-06 20:18
    анализ

    ԼՈՒՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՆԱԽԵՐԳԱՆՔ. Ի՞ՆՉ Է ՀԱՋՈՐԴԵԼՈՒ ՓՈՔՐ ԱՐՅԱՆԸ

    Հիվանդը ընկնավորված է, հասարակությանը սպասում են զանգվածային ձերբակալություննե՞ր Կառավարության մեր աղբյուրները հայտնել են, որ հունիսի 3-ից հետո Փաշինյանը փորձել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և էլի երեք վստահված անձանց հետ համաձայնեցնել հեռավար ռեժիմով մամուլի ասուլիս անցկացնելու հնարավորությունը։ Սովորական ասուլիս ռեժիմի պարագլուխն իրեն թույլ տալ չի կարող այն մտավախությունից, որ իրեն կարող են այցելել ընդդիմադիր պարբերականների լրագրողները, այդ պատճառով էլ ծրագրել էր անցկացնել միջոցառումը վիրտուալ տարածքում՝ պատասխանելով ծախված պարբերականների նախապես ընտրված հարցերին:

  • 2022-06-03 20:52
    анализ

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է 50-50 ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄՈՒՄ

    Սպանության փորձեր և ամեն տեսակի սադրիչներ Ոչ մի իշխանություն իրեն թույլ չի տվել այսպիսի վայրագ հաշվեհարդարներ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ. բացառություն դարձավ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանի ռեժիմը։ Մայիսի 30-ին և հաջորդ օրերին մորեգույն ու սև բերետներն անցան ամեն չափ ու սահման, ակտիվիստ Արսեն Նիկողոսյանն ասաց, որ հայ ոստիկանները պատրաստ են սպանել:

  • 2022-05-18 19:54
    мнение

    ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՓՈԽԱՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏՐՈՒԿՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԾԵԾԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ

    Մեր աչքի առաջ խեղում են երեխաներին ու ծերերին, իսկ մենք գոռում ենք «Ամո՛թ» «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին»՝ ավտոերթի մասնակիցների թվից, բերման են ենթարկել հայկական հանրապետությունների պետական դրոշների համար: Անցորդների աչքի առաջ ոստիկանները կանգնեցրել են դրոշներով մեքենաները, քաշքշելով իջեցրել վարորդներին, անձրևային ջրափոսերի միջով քարշ տվել ոստիկանական ավտոբուս, չարձագանքելով այն հարցին, թե «ինչի՞ համար, ի՞նչ խախտում եմ արել»։

  • 2022-05-14 08:28
    анализ

    ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՀԱՄԸՆԿԱՎ ՌԵԺԻՄԻ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՀԵՏ

    «Խոսքը պետական տեռորի մասին է» 2019թ. մայիսի 19-20-ին իրավիճակը Հայաստանում և Արցախում բավական լարված էր։ Փաշինյանը փորձում էր լիցքաթափել լարվածությունը անցումային շրջանի ժամանակավոր դժվարությունների թեմայի վերաբերյալ իր համախոհների խրոխտ ելույթներով։ Եթե ոմանք մոռացել են՝ հիշեցնեմ, որ խոսքը «բռնապետությունից» անցման մասին էր «ժողովրդավարության»։ Նույն այդ օրերին Հայաստանի մասին առասպելը՝ որպես «ժողովրդավարության բաստիոնի», փլուզվեց վերջնականապես և անդառնալիորեն. 3 տարի առաջ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների բոլոր շենքերը Հայաստանի տարածքում։

  • 2022-05-11 20:36
    анализ

    ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

    Սուտ, որը բացահայտվեց 9 օր անց 2021թ. ապրիլի 21-ին Փաշինյանը մեկնեց Սյունիք, որտեղ նրան դիմավորեցին «դավաճա՛ն, կապիտուլյա՛նտ» գոչյուններով։ «Սյունյաց ողջույնից» հետո սաստկացավ Գորիսի, Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի քաղաքապետների հետապնդումը։ Այդ հալածանքը անդրադարձավ նաև Քարահունջ և Որոտան վարչական միավորների ղեկավարների վրա։ Մայիսի 12-ին սկսվեց Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթումը։

  • 2022-05-10 09:23
    мнение

    ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՓՈՂՈՑ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՈՐՊԵՍԶԻ ՉՆՄԱՆՎԵՔ ՆՐԱՆՑ

    Սեփական դավաճանությունը արդարացնելու ողորմելի փորձ… «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտել է Մոսկովյան փողոցի երևանյան սրճարաններից մեկն ու անմիջապես լսել այցելուներից մեկից. «Խնդրում եմ, այդտեղ չնստեք, ձեզ որ տեսնում եմ՝ ախորժակս փակվում է»։ Աղազարյանը պատասխանել է անպարկեշտ հայհոյանքով, հետո կրկնել դա ևս մեկ անգամ և ոտքով հարվածելով՝ շրջել սեղանը։ Քաշքշոց է սկսվել։

  • 2022-05-03 20:29
    текущие события

    ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԿԱ, ԴԱՎԱՃԱՆԸ ՀԵՆՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ

    Ժողովուրդը չի ներել… 4 տարի առաջ Նիկոլը ստում էր, թե ժողովրդին է վերադարձնելու թալանվածը՝ մինչև վերջին լուման։ Գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի շարքային մասնակիցներին խոստանում էին չեղարկել բանկային վարկերի պարտքերը, ջնջել «կարմիր գծերը», ապահովել բարձր վարձատրվող աշխատատեղեր, արտոնյալ վարկեր տրամադրել երիտասարդ ընտանիքներին և այլն:

  • 2022-05-02 19:27
    анализ

    «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։