Լրատվական գործակալություններ

հոդվածներ 59081

Բոլոր հոդվածները

  • 2023-10-24 11:16
    обзор прессы

    Մակրոնը ժամանել է Իսրայել համերաշխության այցով

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում։ Այս մասին տեղեկացրել է BFM-TV ֆրանսիական հեռուստաալիքը։

  • 2023-10-24 10:54
    обзор прессы

    «Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

    «Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայաստանյան իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին են մեղադրում Արցախի վերջնական կապիտուլյացիայի, լուծարման հրամանագիր ստորագրելու համար, փորձում հանրությանը հավատացնել, թե Փաշինյանը կապ չունի այդ որոշման հետ, անգամ տեղյակ էլ չի եղել, սակայն իշխանական աղբյուրներն այլ մանրամասներ են պատմում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել այդ հրամանագրի տեքստին և անձամբ է Շահրամանյանին հորդորել՝ ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։

  • 2023-10-24 10:50
    обзор прессы

    Մեթյու Միլլերը մեկնաբանել է Իրանում «3+3» ձևաչափով հանդիպումը

    ԱՄՆ–ն ողջունում է ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, և կամ ով է վարում դրանք։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում «3+3» ձևաչափով հանդիպումը։

  • 2023-10-24 10:49
    обзор прессы

    Կարմիր գծերը պետք է հարգվեն բոլորի կողմից. Արարատ Միրզոյանը` «3+3» ձևաչափով հանդիպմանը

    Կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցել են նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։