Իսրայելը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայի հարավում ժամանակավոր հրադադարի մասին
Իսրայելը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայի հատվածի հարավում առավոտյան ժամը 9-ին ժամանակավոր հրադադարի մասին, ինչը համընկել է Եգիպտոսի կողմից Ռաֆահի սահմանային անցումը բացելուն՝ Գազայի հատվածից օտարերկրյա քաղաքացիների տարհանման և հումանիտար օգնության համար, Reuters-ին տեղեկացրել են եգիպտական անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։