Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ, ԻՐԵՆՑ ՈՏՔՈՎ ԳՆԱՑԵԼ ԵՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի նախկին նախագահները ձերբակալվել են Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից։ Իրենց ոչ ոք չի հանձնել, իրենք իրենց ոտքով գնացել են ու ձերբակալվել այնպես, ինչպես Դավիթ Բաբայանը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։