ՀՀ ՄԻՊ-ը Բուրիչի հետ խոսել է Բաքվի սադրանքների պատճառով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։