Պեսկով․ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունը Աբու Դաբիում
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կօգնի տարածաշրջանում կայունության հաստատմանը. Ռուսաստանն աջակցում է այդ գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։