Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը նպատակաուղղված ձևով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղություն կամ պատերազմ դիլեմայով, մի քանի դիտարկումներ այս թեմայով: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Արթուր Խաչատրյանին Ոստիկանության Հրազդանի բաժին են տարել: Բերման են ենթարկել ուղղակի այն պատճառով, որ ճանապարհը փակող քաղաքացիների կողքին է եղել, ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել, ինչպես չեն ներկայացնում մնացած քաղաքացիների դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ Բագրատաշենի հարակից մայրուղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։
Մենք սկսել ենք մի գործընթաց, որը շատերի մոտ հարցեր է առաջացրել, թե սա, ի վերջո, կվերածվի շարժման, սա կդառնա այն լոկոմոտիվը, որով ի վերջո, մենք կկարողանանք մեր առջեւ ձեւակերպած խնդիրը լուծել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանց գյուղում հայտարարեց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:
Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիներին: Նրանց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ապրիլի 25-ին հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։
2023 թվականի դրությամբ տարբեր ազգային և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հիմնականում գործել են առանց Հայաստանի կառավարության կողմից սահմանափակումների՝ վերահսկելով կամ հետաքննելով մարդու իրավունքների իրավիճակը և հրապարակելով իրենց բացահայտումները։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 Country Reports on Human Rights Practices: Armenia («Երկրի զեկույցներ՝ մարդու իրավունքների պրակտիկայի մասին 2023. Հայաստան») տարեկան զեկույցում։
Ականազերծման աշխատանքներ իրականացնող մարդիկ շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնելուց եւ որոշները ազատման դիմում են գրել։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հղում անելով իր որոշ տեղեկություններին։