Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 127

Բոլոր հոդվածները

  • 2021-07-20 12:28
    анализ

    ՀԵՐՈՍՆԵՐԸ ՀԱՐԳԻ ՉԵՆ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

    Դիմակների շոու՝ ասֆալտին փռելով Անցած շաբաթվա վերջին դատական որոշում ընդունվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու մասին: Որոշումը կայացվել է մեկ անձի իրարամերժ ցուցմունքների հիման վրա. տարեց կինը մերթ հրաժարվել է իր ցուցմունքներից, մերթ կրկնել դրանք։ Առուշանյանին ձերբակալել են դիմակների շոուի միջոցով։ Ի գիտություն կապիտուլյանտի. հերոսին կարելի է տասը հոգով փռել ասֆալտին, բայց դրանից նա չի դադարում հերոս լինել։

  • 2021-07-14 18:15
    анализ

    ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԹԻՄՈՒՄ ՉԿԱՆ. ԲՈԼՈՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՄԲ

    Գնդապետ Հայկ Գրիգորյանը զբաղեցրել Էր Քննչական կոմիտեի պետի պաշտոնը՝ անցնելով ծառայողական վերելքի բոլոր աստիճանները։ Ներկայիս ղեկավարության կողմից նա ընկալվում էր որպես նախորդ իշխանության բեկոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կանխատեսումներն այն մասին, որ շատ շուտով նա տեղը կզիջի իր տեղակալին, հայտնվեցին դեկտեմբերին, երբ Արգիշտի Քյարամյանը զբաղեցրեց ՔԿ պետի տեղակալի պաշտոնը։ Օրերս Քյարամյանը նշանակվեց ՔԿ պետի պաշտոնում. դա տեղի ունեցավ քաղաքական բռնաճնշումների թեժ շրջանում, որոնք անմիջականորեն հաջորդել են հունիսի 20-ի քվեարկության պաշտոնական արդյունքների ամփոփմանը:

  • 2021-07-13 16:32
    текущие события

    ՏՐԴԱՏԸ՝ ՄԱՆԴԱՏՈՎ

    Եթե Փաշինյանն իր ընկերոջը՝ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին ընդգրկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և անցկացրեց խորհրդարան, ուրեմն համարում է, որ արդարադատությունն այլևս պարտք ու պահանջ չունի Սարգսյանից։ Հիշեցնեմ, որ Տրդատը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերները հեռուստախցիկների առջև խոստացան ներկայացնել փոխգնդապետի ծեծին նրա մասնակցության անհերքելի ապացույցներ։ Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում 2019թ. սեպտեմբերի 17-ին:

  • 2021-07-02 19:43
    анализ

    ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՑ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Մայրաքաղաքում արտահերթ ընտրությունների համար մեծ գումարներ կծախսվեն Չենք կրկնի Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի (Կարգին Հայկոյի) միջև հարաբերությունների սրման պատճառները, որոնք բազմիցս շարադրել ենք նախորդ հրապարակումներում, կնշենք միայն, որ այդ սրացումը զուտ անձնական բնույթ է կրում, և մայրաքաղաքային տնտեսության հետ, որով ոչ ոք չի զբաղվում, անմիջական կապ չունի։

  • 2021-06-24 19:30
    анализ

    ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԴՈԿՏՈՐ ՉԱՐՉՅԱՆԻՆ

    Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…

  • 2021-06-18 17:47
    текущие события

    ՔՎԵԱՐԿԵՔ ԹԻՎ 6-ի ԿԱՄ ԹԻՎ 24-ի ՕԳՏԻՆ

    Անվտանգության համակարգի փլուզումը սկսվեց Վայոց Ձորից «Ամեն ինչ սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից։ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, բավականաչափ առաջ եկան Նախիջևանի հետ սահմանում։

  • 2021-06-10 09:09
    анализ

    ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է

    Երբ ձեռքերը մինչև արմունկները հայի արյան մեջ են… «Մենք մաքուր ենք մնացել Աստծու առաջ, մենք մաքուր ենք մնացել ժողովրդի առաջ, մենք մաքուր ենք մնացել պատմության առաջ»,- հայտարարեց կապիտուլյանտը պաշտոնական նախընտրական քարոզչության առաջին իսկ օրը։ Այս հայտարարությունը ամենաիսկական սրբապղծության տիպիկ օրինակ է. թեպետ, նրա պարագայում դա սովորական բան է։

  • 2021-06-04 08:35
    перечень фактов

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՌԻՍԿԻ ՉԵՆ ԵՆԹԱՐԿԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    Փորձագետը խոսում է իսլամական ահաբեկիչների մասին Գեղարքունիքում պայթյունավտանգ իրավիճակ է. այդ մասին նախազգուշացնում են ռազմական փորձագետները: Ադրբեջանցիներն ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են տանում, ամրացնում դիրքերը, ընթանում է կենդանի ուժի կենտրոնացում։ Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը կանոնավոր հետախուզական թռիչքներ են իրականացնում Հայաստանի համայնքների վերևում։

  • 2021-06-01 08:53
    анализ

    ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԻՑ. ՔՎԵԱՐԿԵՔ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ

    Կանխատեսվում է ձայների 20%-ի փոշիացում 23 կուսակցություն, 4 դաշինք, ընդհանուր առմամբ 27 քաղաքական ուժեր ցանկություն են հայտնել մասնակցել արտահերթ նախընտրական մրցավազքին։ Նախորդ բոլոր ընտրարշավների մեկնարկին մենք փորձել ենք պարզել, թե համապատասխանո՞ւմ են արդյոք նորաթուխ գաճաճ կազմակերպությունները «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված չափորոշիչներին։

  • 2021-05-19 21:55
    анализ

    ԵՐԵՔՈՎ ՏԱՆԳՈ ՊԱՐԵԼ ՉՍՏԱՑՎԵ՞Ց. ՀԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԻՆ

    Առողջություն ենք մաղթում, Կառլո հայրիկ Արտահերթ ընտրություններին երեք նախագահների համատեղ մասնակցության Տեր-Պետրոսյանի գաղափարը հավանության չարժանացավ երկրորդ նախագահի կողմից։ Մերժված Լևոն Հակոբիչը թափ առավ ու հոգու պոռթկումով անվանեց Ռոբերտ Քոչարյանին ռևանշիստ, մեղադրեց անձնական հաշիվներ մաքրելու մեջ, որից հետո անցավ «վճռական» գործողությունների։