ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայաստանը կատարել է ՄԻԵԴ որոշումների 65 տոկոսը, Ադրբեջանը՝ 36 տոկոսը

2025-05-08 17:36

Երևանում ընթացող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ միջազգային տարբեր զեկույցների համաձայն, Հայաստանում դատական համակարգի բարեփոխման գործընթացն ընթանում է առանց համապարփակ ռազմավարության, Բարձրագույն դատական ​​խորհուրդն ընկալվում է ոչ որպես անկախ մարմին։ Վրաստանում իրավական համակարգը վերահսկվում է դատական ​​կլանի կողմից, ստեղծում է ոչ թափանցիկ, պատասխանատվությունից զերծ միջավայր։