ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Գեղարդ»․ Հենց Ադրբեջանում են կեղծ մեղադրանքներով դատապարտվում մուսուլման հոգևորականները

2025-06-23 19:52

Հունիսի 21-22-ին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի հռչակագրում տեղ են գտել Հայաստանին վերաբերող միակողմանի և անհիմն ձևակերպումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։