Քաղաքականություն

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

2022-12-07 12:23
588

«Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն Հայաստանի այսօրվա իրականության մեջ լինել չի կարող։ Այս կարծիքին է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

  • ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

    2022-12-06 18:40
    782

    Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպերը վկայում և հաստատում են, որ պետք է վարժվել նոր իրողություններում ապրելուն։ Ադրբեջանի մշտական սադրանքների իրողություններում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի կյանքում իր «իրավունքները» ներկայացնելուն և ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթները սահմանափակելու փորձերին։

  • ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԱՆՎՃԱՐ ՏՈՄՍԵՐ ԳՈՂԱՑՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

    2022-12-06 14:56
    699

    «Առաջին ալիք»-ը հաղորդում է, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ նրանց մասնակից դարձնելու համաեվրոպական այս տոնին»։

  • ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՉՈՐՍՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ. ՀԵՌԱՆԿԱՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ…

    2022-12-06 08:32
    632

    2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրողների մեծ մասը չի քվեարկել Հեռանալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից՝ Լին Թրեյսին օրերս հայտարարեց, թե «2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենաժողովրդավարականն էին անկախության ողջ ժամանակահատվածում», իսկ հայ ժողովուրդը, նրա խոսքերով, «մտադիր չէ հետքայլ կատարել դեպի կոռումպացված անցյալ»։ Թե որքանով են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանում ընտրողների գերակշիռ մասի կողմից անտեսված ընտրությունները, թողնում ենք Թրեյսիի խղճին։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՅԼԵՎՍ «ՄԵՐ, ՁԵՐ» ՕՐԱԿԱՐԳ ՉԿԱ։ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԻԼՅՈՒԶԻԱՆԵՐԻՑ

    2022-12-05 12:30
    693

    Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։

  • ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

    2022-12-02 19:33
    1136

    Գանձակում վայրէջք են կատարում թուրքական բեռնատար ինքնաթիռները… Նոյեմբերի 28-ին եկավ ադրբեջանական կողմի պատասխանը «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջարկներին, իսկ օրերս, Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ, վերջապես հնարավոր դարձավ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող գոտուց դուրս բերել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ զոհվածների մարմինները: Մինչ այդ դիակները դուրս բերելու փորձերին խանգարում էին գնդակոծություններն ադրբեջանական դիրքերից։

  • Սերգեյ ԼԱՎՐՈՎ․ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ, ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ, ԵՎ ԵՄ-Ն ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԹԱՂՎԱԾ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

    2022-12-02 11:04
    715

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել է Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի ու ԵԽ նախագահի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Պատասխանելով հարցին, թե ինչու է կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ անգործության մատնված, և արդյոք կա՞ հնարավորություն վերսկսելու դրա աշխատանքը, Սերգեյ Լավրովն ասել է.

  • ՀԱՅՐԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ

    2022-12-02 09:31
    1039

    Սեպտեմբերի 7-ին ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտյոնոկը հրապարակեց մի տեսանյութ, որը բառացիորեն ցնցեց սոցցանցերի հայկական հատվածին։ Կադրերն արձանագրել էին զինվորին, որը փորձում էր միայնակ կասեցնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը Արցախի ներկայումս բռնազավթված շրջանում՝ Որոտանում (Կուբաթլու)։ Հրացանով ու նռնակով զինված կամավորը, կամ գուցե պահեստազորայինը ինչպես նշում է ռազմական թղթակիցը, չնայած հակառակորդի քանակական բացարձակ գերազանցությանը, փորձում էր կասեցնել ադրբեջանական շարասյունը և զոհվեց, թեև նրան առաջարկում էին հանձնվել՝ խոստանալով չսպանել։

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ… ՎԵՐԱԶԻՆՈՒՄ

    2022-12-01 16:18
    813

    Միայն ալարկոտն այսօր չի խոսում ընդդիմության ձախողման մասին: Դե, դա հասկանալի է. չկա ավելի հեշտ ու անվտանգ բան, քան ընդդիմության պախարակումը։ Մանավանդ որ առիթներ կան. չես համեմատի ավարտված քաղաքական աշունը այս տարվա քաղաքական գարնան և ամռան հետ, երբ ընդդիմությունը երբեմն փողոց էր դուրս բերում իր տասնյակ հազարավոր կողմնակիցների։

  • «ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՅՆԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ». ԼԻԿԲԵԶ ԱՇՈՏՅԱՆԻՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2022-12-01 11:57
    805

    Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին: