ՍԱՏԱՆՈՎՍԿԻՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ-Ի ՎՐԱ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքիայում 2023թ. հունիսի 18-ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են ավելի շուտ նշանակվել։ Կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունն արդեն ձևավորել են «Ժողովրդի դաշինք» և պատրաստվում են առաջադրել գործող նախագահ Էրդողանին։ Թուրքական ընդդիմությունը փետրվարին կարող է հայտարարել միասնական թեկնածուի մասին։ Ընդդիմությունում կոնկրետ թեկնածուներ, որոնք կարող են մրցակցել գործող իշխանությունների հետ, ռուսական Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի տեսնում։ Ըստ նրա, այդպիսիները պարզապես չկան։