Քաղաքականություն

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՄՆ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԵՐԲԵՔ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԻ ԿԻՐԱՌԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-01-30 09:52
550

Ամերիկան Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու, որովհետև Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ոչ պակաս կարևոր երկիր է, քան Հայաստանը, եթե ոչ ավելի կարևոր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:  

  • ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԸ

    2023-01-28 11:07
    883

    Վերջին տարիներին գնալով ավելի դժվար է գտնել պատշաճ բառերն ու սեփական վերաբերմունքն արտահայտել հայկական բանակի համար տոնական օրը՝ հունվարի 28-ին։ Ավելի ճիշտ, այս օրը նշանակալի է ոչ միայն զինվորական համազգեստով մարդկանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են, որ առանց բանակի մեր տարածաշրջանում անհնար է ապրել։ Այլապես կստացվի, լավագույն դեպքում, ըստ հայտնի տրամաբանության. եթե չկառուցես քո բանակը, ապա ստիպված կլինես կերակրել օտարինը, դրանից բխող բոլոր, այդ թվում՝ անկանխատեսելի հետևանքներով…

  • ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ

    2023-01-27 09:03
    823

    Վահե Ղազարյանն ընդդեմ զոհված զինվորների ծնողների Երևանի կենտրոնական փողոցներից մեկում շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը տարօրինակ օրինաչափություն բացահայտեց։ Հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. կարո՞ղ էր արդյոք ոստիկանությունը զոհված հերոսների ծնողներին ծեծի ենթարկելու հրաման ստանալ, ինչպես դա տեղի եղավ 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում, եթե պետության ղեկին լինեին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Հարցվողների մեծ մասը, լսելով հարցը, անմիջապես ներպարփակվում ու հրաժարվում էին պատասխանել, թեև զոհվածների մայրերի և հայրերի նկատմամբ ոստիկանական հաշվեհարդարի կադրերը տեսել են բոլորը։

  • Ե՞ՐԲ ԵՆՔ ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

    2023-01-26 09:08
    983

    «Ելակային» բարեփոխումների հետևանքները Օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուններն ու հրդեհը 16 մարդու կյանք խլեցին, զոհվածներից մեկի մարմին այդպես էլ չգտան։ Հունվարի 19-ին Ազատ գյուղում բռնկված հրդեհը ժամկետային 15 զինծառայողի կյանք խլեց:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԳՆ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵՑ՝ ԵՐԵՎԱՆԸ, Ի ԴԵՄՍ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՐԵԼ ԱԼԻԵՎԻ ՏՐԱՄԲՈՆԻ ՏԱԿ

    2023-01-25 15:39
    757

    Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված հանդիպում-քննարկմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ ԿԱՊՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՃՆՇՄԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

    2023-01-25 12:30
    800

    Ես հասկանում եմ՝ ինչու ենք այսօր Ռուսաստանում տարակուսում, թե չի՞ հանգեցնի արդյոք Հայաստան Եվրամիության դիտորդներ ուղարկելը իրավիճակի բարդացման։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

  • ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ՄԵՋՏԵՑԻՑ ՀԱՆԵԼ: ԳԻՆԸ ՍՐԱՆՑ ՉԿԱՍԵՑՐԵՑ

    2023-01-24 18:56
    981

    Հայկական զինված ուժերը կործանող նախարարներ Շուտով 5 տարի կլինի, ինչ «Գոլոս»-ը մեկը մյուսի հետևից ներկայացնում է հայկական զինված ուժերի ոչնչացման դրվագները, անփոփոխ մատնանշումով, որ խոսքը խամաճիկային ռեժիմի առաջնահերթ խնդրի մասին է։ Գեներալ Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը դարձավ ՀԱՊԿ-ի վարկաբեկման սկիզբը (գեներալը ձերբակալվեց և կալանավորվեց ռազմական դաշինքի քարտուղարի պարտականությունները կատարելիս), այսօր ականատես ենք ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու Փաշինյանի ստացած հատուկ հանձնարարության կատարման եզրափակիչ փուլին։ Այն մասին, թե ինչպես էին ցուցադրաբար սպանում լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին, հայտնի է ամենայն մանրամասնությամբ։ Մարտական գեներալներ Վիտալի Բալասանյանի, Լևոն Մնացականյանի, Արթուր Աղաբեկյանի և այլոց դեմ ռեժիմի հալածանքներին են նվիրված բազմաթիվ հրապարակումներ։ Սա խոսակցություն է, ինչպես ընթերցողն արդեն կռահեց, ոչ թե նրանց մասին, ովքեր կառուցել են, այլ նրանց, ովքեր փլուզել են և շարունակում են փլուզել ԶՈՒ-ն:

  • ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԸ՝ ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

    2023-01-23 18:08
    1076

    Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանն արդեն չորրորդ անգամ անջատում է չճանաչված հանրապետության գազը։ Մուկնուկատու են խաղում. անջատում են մի քանի օրով, սառեցնում մարդկանց, հետո միջազգային հանրության ճնշման տակ և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում նորից միացնում՝ ցուցադրելով իրենց «խաղաղասիրական տրամադրվածությունը»։ Վերջին՝ երեկվա անջատումը, պետք է ենթադրել, Ալիևի արձագանքն է Արցախի Պաշտպանության բանակի ապամոնտաժման, ռուս խաղաղապահների անցակետում ադրբեջանցի սահմանապահների ներկայության, կառավարությունում Բաքվի թելադրած կադրային փոփոխությունների իրականացման իր պահանջները կատարելուց Ստեփանակերտի հրաժարմանը։

  • ԹՇՆԱՄԻՆ ՆՎԱՃՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

    2023-01-21 11:02
    920

    Ադրբեջանի ԳԱԱ-ում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին է բացվել՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմության բաժին, «Արևմտյան Ադրբեջանի» ժողովրդական բանահյուսության և տեղանվանաբանության բաժին։

  • ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ

    2023-01-21 10:58
    940

    Ազատ գյուղի մոտ գտնվող զորանոցի ողբերգության մասին շատ բան է ասվել։ Բայց պետք է խոսել նորից ու նորից, քանի որ 15 երիտասարդ տղաների մահը հերթական անգամ բացահայտեց ներկայիս իշխող թիմի ողջ ապիկարությունը։ Թիմ, որը գեղեցիկ խոսքերի քողի տակ, ընդ որում հաճախ չխորշելով բացահայտ ստից, միայն պարբերական կորուստներ է բերում Հայաստանին։ Այնուհետ փորձելով տակից դուրս գալ տարբեր փառատոնների անցկացմամբ և աշխատավարձերի բարձրացմամբ՝ առաջին հերթին այն կառույցների, որոնք ապահովում են իշխանության պահպանումն այդ թիմի ձեռքում։ «Հաց և թամաշա». ահա թե ինչ է պետք ժողովրդին, ուսուցանում էին հին հռոմեացիները: