Քաղաքականություն

Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՄՈՒՏՔԸ «ՄԱՐԳԱՐԱ» ԱՆՑԱԿԵՏՈՎ ԵՎ ԱՅՍՉԱՓ ԳՈՎԱԶԴՈՒՄ ԱՅԴ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ

2023-02-13 10:10
559

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։ Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՇԻՆԾՈՒ ԳՈՐԾԵՐԸ ՈՒՂԻՂ ՀԱՐՎԱԾ ԵՆ ՀՀ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ԱՆՑՅԱԼԻՆ

    2023-02-11 10:11
    708

    Արցախի և Հայաստանի հսկայական տարածքները թշնամուն թողնելու և պետության ինքնապաշտպանությունը ձախողելու խնդիրը մնացել ու մնալու է այս իշխանությունների պատասխանատվության վրա և դա նրանք շատ լավ են գիտակցում:

  • Ո՞Վ ԷԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՎ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԳԻՆԸ

    2023-02-10 19:51
    750

    Հայաստանի համար փորձում են «ավելացնել ճանապարհների բացման գինը»։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Հայաստանն է 30 տարի եղել շրջափակման մեջ։ Ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ Եվ սա է իրականում պատճառը. քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը պնդում է, որպեսզի իրականացվեն եռակողմ պայմանավորվածությունները և կոչ է անում չվերագրել դրանց այն, ինչ այնտեղ չկա։ «Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միջանցք բառ չկա, այդ ես եմ ներմուծել խոսույթ։ Սրանով ամեն ինչ ասված է»,- հայտարարեց վարչապետը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍԵՐԺԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԷՐ, ՈՉ ԹԵ ԾԽԱԽՈՏԻ ՀԱՄԱՏԵՂ «ԼԵՎԻ» ԲԻԶՆԵՍ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

    2023-02-10 13:10
    613

    Այո, Սերժը Վրաստանի ղեկավարներին պարգևատրում էր, ոչ թե ծխախոտի համատեղ «լևի» բիզնես առաջարկում։ Երեկ ԱԺ նախագահի աթոռին բազմած էակն հայտարարեց, որ ««Երբ Սերժ Սարգսյանը Սահակաշվիլիին մեդալ էր տալիս, որը անձնական վիրավորանք կարող էր ընկալվել, բա ինչի չէիք ասում՝ մեր հարաբերությունները ինչու՞ եք փչացնում մեր ուժեղ դաշնակցի հետ»։

  • ԻՆՉՈ՞Ւ Է ԶՈՀՎԵԼ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ։ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

    2023-02-10 10:10
    618

    Ալեն Սիմոնյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է սեղանի շուրջ մի քանի, մոտ 5-6 հոգու հետ, հայտնելով, որ ընդունել է բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողներին։ «Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,- կարևորությամբ հայտնել է ԱԺ նախագահը: Թե ինչու է զոհված զինվորների ծնողների հետ խորհրդարանի նախագահի զրույցի բովանդակությունը գաղտնիք, այդ ինչ ծածուկ բանի մասին է խոսվել հանդիպման ժամանակ, ինչը լայն հասարակությանը չի կարելի իմանալ, մնաց անհասկանալի:

  • ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈ՞ՒՆ

    2023-02-09 19:39
    715

    ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հերքել են ադրբեջանական մամուլում հրապարակված այն հայտարարությունները, թե «Հայաստանն ու Իրանը հարձակման են պատրաստվում Լաչինի (Բերձորի - խմբ.) և Կուբաթլուի (Սանասար - խմբ.) ուղղությամբ»: «Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղարն ու ԱԱԾ տնօրենի խորհրդականը: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Արամ Թորոսյանը, մեկնաբանություն տված ԱԱԾ տնօրենի խորհրդականի անունը չի նշվում, հաղորդում է News.am-ը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՆԿՈՒՇՏ ԹՇՆԱՄԻՆ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ԲԱՐԵԿԱՄ ՆԻԿՈԼԻ ՋԱՆՔԵՐԸ

    2023-02-09 10:24
    629

    Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա:

  • ՄԻԱԿՈՂՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

    2023-02-09 08:51
    620

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։ Վարչապետը ցավակցություն և զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին ու ժողովրդին՝ երկրի հարավ-արևելյան շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին օգնության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև երկխոսության հետագա խորացման տեսանկյունից:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ, ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՇԱՐԺԸ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-02-08 17:38
    724

    Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ:

  • ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ԳԵՆԵՐԱԼԻՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2023-02-07 19:27
    625

    Զինվորը հրաժարվեց դատել գեներալին Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի գործով դատաքննությունը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի փակ դռների հետևում ձգվեց մոտ երկու տարի, մտել է եզրափակիչ փուլ: Գրեթե բոլոր վկաներն արդեն հարցաքննված են, մնացել է միայն դատարանի որոշումը: