Քաղաքականություն

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ԳԵՆԵՐԱԼԻՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

2023-02-07 19:27
625

Զինվորը հրաժարվեց դատել գեներալին Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի գործով դատաքննությունը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի փակ դռների հետևում ձգվեց մոտ երկու տարի, մտել է եզրափակիչ փուլ: Գրեթե բոլոր վկաներն արդեն հարցաքննված են, մնացել է միայն դատարանի որոշումը:

  • ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ՝ Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՆ ԱՐՍԵՆՅԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ «ԱՌԱՋՆԱՅԻՆՆԵՐԻ» ԵՎ ՈՉ ԱՅՆՔԱՆ

    2023-02-07 09:05
    788

    Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ իշխող կուսակցության խմբակցության միակ ներկայացուցչի կողմից միտումնավոր հրահրված սկանդալը, առանց չափազանցության, վրդովմունքի փոթորիկ բարձրացրեց հասարակության մեջ և սոցցանցերում: Գրիչ կեղտոտել՝ գրելով մի մարդու մասին, որը համաձայնել է ստանձնել այդ զազրելի դերը, անկեղծ ասած, ամենևին ցանկություն չկա։ Սակայն Արսենյանի բուն մասնակցությունը լսումներին և իր ներկայիս տերերի հանձնարարությամբ հնչեցրած մեսիջներն արժանի են ուշադրության՝ հստակ հասկանալու համար իշխանությունների դիրքորոշումը առնվազն այսօր ամենաարդիական հարցի՝ Արցախի շրջափակման համատեքստում։

  • ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

    2023-02-07 08:58
    722

    Համաշխարհային ահագնացումը շարունակվում է։ Պատերազմ Ուկրաինայում։ Արցախի շրջափակում։ Ամերիկացիները խոցում են չինական օդապարիկը։ Թեհրանից իր դեսպանատան տարհանումից հետո Ադրբեջանը հայտարարում է նաև առաջիկա օրերին, եթե ոչ այսօր, Թավրիզից հյուպատոսությունը տարհանելու մտադրության մասին։

  • Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ «ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ՀՆՉԵՑԻՆ». Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-06 09:38
    507

    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից (Հաագա), որտեղ օրեր առաջ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը որևէ դրական ակնկալիք չունի: Ավելին՝ ընդգծում է, որ անհանգստացնող ու վտանգավոր ձևակերպումներ հնչեցին:  

  • Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵԽԻ ԳԼԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԼՎԱՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-04 16:08
    943

    Մենք հիմա գործ ունենք մեխի գլխի քաղաքականության հետ, երբ որ երկրի ղեկավարը ոչ թե զբաղվում է քաղաքկանությամբ, այլ զբաղվում է սեփական անօգնականությունը, սեփական քաղաքականության ձախողումները և անարդյունավետությունը արդարացնելով արտաքին պատճառներով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:  

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՇԱՏ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-02-03 13:43
    692

    Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում ենք։ Կամ՝ մեզ հատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։

  • ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Ուղիղ եթեր)

    2023-02-03 11:47
    790

    Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության առնչությամբ:  

  • ՉՉԵՂԱՐԿԵԼՈՎ ԻՐ «ԲԱՐԻ ԿԱՄՔԸ»

    2023-02-02 16:57
    907

    Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի վերահսկողությունն ապահովելու իրավազորություն կամ ֆունկցիա չունեն, քանի որ վերջինս գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի երաշխիքների ներքո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ «Ընդ որում, եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

  • ԼՐԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 35 ՏԱՐԻՆ

    2023-02-02 09:17
    1004

    Ղարաբաղյան շարժման նենգափոխումը Հայոց համազգային շարժման… Փետրվարին կլրանա Ղարաբաղյան շարժման 35 տարին։ Ամեն ինչ սկսվեց 1988թ. փետրվարի 11-ին, երբ Ստեփանակերտում սկսեցին թռուցիկներ տարածվել Ադրբեջանի կազմից դուրս գալու կոչով։ Փետրվարի 12-13-ին ողջ Ղարաբաղում տեղի ունեցան ժողովներ՝ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով, առաջարկին կողմ քվեարկեցին 5 շրջգործկոմներից 4-ը, ինչպես նաև բուն մարզային խորհրդի 87 անդամներ։ Փետրվարի 20-ին նիստը գումարվեց։ Ձայների ճնշող մեծամասնությամբ (110-ն ընդդեմ 17-ի, 13 ձեռնպահ) այն որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ տեղափոխելու մասին։ Հաջորդ օրը այդ որոշումը հրապարակվեց «Սովետական Ղարաբաղ» թերթում։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԱՐՑԱԽԸ ՄՂՈՒՄ Է ԴԵՊԻ ԾՈՒՂԱԿ

    2023-02-01 13:10
    638

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չեմ հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում: