Քաղաքականություն

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐՈՎ։ Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

2023-01-20 18:03
959

Խաղ՝ բաց խաղաքարտերով Քաղաքական տարին սկսվեց բաց խաղաքարտերով խաղով։ Ալիևն ու Փաշինյանը վարպետության համատեղ դաս ցուցադրեցին աշխարհին՝ ռուս խաղաղապահներին Արցախից, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս մղելու գործում։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵԽ ԲԱՆԱՁԵՎԸ ԿՐՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔ-ՌԴ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ԴՐՈՇՄԸ

    2023-01-20 15:04
    662

    Եվրախորհրդարանի բանաձևում կա մի կարևոր բան, որն արմրագրված չէ նույնիսկ ՀՀ Ազգային ժողովի տեսակետներում։ Դա այն է, որ ԵԽ–ն ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման համար հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց մեջ է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

  • ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

    2023-01-20 08:50
    615

    Առավոտյան պաշտպանության նախարարությունը ցնցեց հաղորդագրությամբ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում, «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում» բռնկված հրդեհի հետևանքով «նախնական տվյալներով» զոհվել է 15 զինծառայող, ևս 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Ավելի ուշ դատախազության մամլո հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ վիրավորները 7-ն են. հոսպիտալ են տեղափոխվել 6 ժամկետային զինծառայողներ և մեկ սպա: Առավոտյան կառավարության նիստում հայտարարվեց նաև, որ հրդեհը բռնկվել է «անվտանգության կանոնների խախտման» պատճառով, մասնավորապես՝ կացարանը ջեռուցվել է բենզինի վառարանով:

  • 33 ԵՎ 113. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՍՈՒՏԸ

    2023-01-19 19:52
    631

    Դեկտեմբերի 8-ին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին գերեվարված, այնուհետ որպես «վարձկան» Բաքվում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը խնդրել է հարազատներին ամեն կերպ ազատել իրեն։ Մոր խոսքերով՝ նա շատ հիվանդ է և հյուծված, վիճակը ծայրահեղ է. Էուլջեքյանը նիհարել է 50 կիլոգրամով, այժմ կշռում է մոտ 45 կգ և գործնականում չի ուտում: Ինչպես հայտարարում են հայ իրավապաշտպանները, գերության ավելի քան 2 տարիների ընթացքում Վիգենը Բաքվում ենթարկվում է դաժան, անմարդկային վերաբերմունքի և նրա կյանքին վտանգ է սպառնում։

  • ՓԼՈՒԶԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    2023-01-18 17:05
    580

    Թուրքական բանակը և էլի 7 երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում՝ Հայաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ղեկավարությամբ։ Զորավարժությունների մասնակիցների թվում են ադրբեջանցի զինծառայողներ։ Զորավարժություններն անցկացվելու են մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը, դրանց խնդիրը համակարգվածության մակարդակի բարձրացումն է, կրակային հնարավորությունների սինքրոնացումը, զորքերի պատրաստականությունը հիմնական հարցերում ինչպիսիք են ծավալումը, սնունդը, մատակարարումն ու հանդերձավորումը։

  • ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԻԶՄ-ԵՐԻ Է, ԾՆՎՈՒՄ Է ԳՈՒՐԳԵՆԱՐՍԵՆՅԱՆԻԶՄ

    2023-01-18 16:33
    502

    «Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»։

  • «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ». ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    2023-01-18 13:39
    575

    Օրերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ուղարկել էր Հայաստանի փրկության ծրագրի իր գրած տեքստը, խնդրելով կարծիք հայտնել։ Մարդն անկեղծորեն անհանգստանում է Հայրենիքի համար, խորապես մտահոգված է ընդդիմության և հասարակության պասիվությամբ և որոշել է առաջարկել իր տեսլականը, թե ինչ է պետք անել 5-ամյա սրընթաց գահավիժման վիճակից դուրս գալու համար։ Տեքստը լավն էր, գրագետ, դրա բազմաթիվ դրույթների տակ կարելի էր ստորագրել, մի խոսքով՝ այնտեղ գրեթե ամեն ինչ լավ էր, լիովին համապատասխան այն ամենին, ինչ ամեն օր ասում են փորձագետներն ու վերլուծաբանները։

  • Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ․ ԱՅՍՔԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ

    2023-01-18 10:18
    520

    Թուրքիան պաշտոնապես, հետևողականորեն և ազնվորեն իրականացնում է հայկական պետությունների և հայ ազգի տարածաշրջանից վերացնելու քաղաքականությունը։ Այդ թվում չի խորշում հայտարարել, որ պետք է շարունակեն 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործը, ասել է թե՝ կրկին իրականացնեն ցեղասպանություն։

  • ԱՐԱ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՍ

    2023-01-17 16:56
    987

    «Կմեռնենք, բայց մեր Հայրենիքում կմնանք»,- ասում է Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Մեռնել բնավ պարտադիր չէ, բայց իրավիճակն իսկապես ծայրահեղ է։ «Հայաստանն ու հայ ժողովուրդը այլ ընտրություն չունեն, քան պատրաստվել նոր ագրեսիայի և դիմակայության»: Այս արտահայտությունը մենք վերցրել ենք իշխանամետ քարոզչական մի պարբերականից։ Այսինքն նույնիսկ այնտեղ արդեն գիտակցում են, թե ինչ փոսի մեջ է գցել մեզ Նիկոլ Փաշինյանի «խաղաղ օրակարգը»՝ այդ ուտոպիայի հեղինակի գլխավորությամբ։

  • Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ ԽԵԼԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ

    2023-01-17 16:45
    420

    Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.