ՏԵՍԵՔ՝ Ո՜Վ Է ԽՈՍՈՒՄ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի պակաս կա, իսկ հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի պակաս կա, իսկ հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խորապատկերին, ինչի արդյունքում Արցախը հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ, այն խորապատկերին, որ ռուս խաղաղապահները նախընտրում են բանակցել «բնապահպան ահաբեկիչների» հետ (որոնք լկտիաբար թույլ չեն տալիս անցնել նույնիսկ ՌԽԶ-ի շարասյանը)՝ Իլհամ Ալիևի անվան ողջ այդ կեղծ բնապահպանական ավազակախմբին ուժային ճանապարհով ցրելու փոխարեն, հակառուսական տրամադրությունները, կարգախոսները, կոչերը ինչպես առհասարակ հայ հասարակայնության, այնպես էլ տեղի գրառումամոլ ռուսատյացների շրջանում սաստկացել են անասելիորեն։
Ամենայն հարգանքով հանդերձ ՄԱԿ-ի այն անդամ- պետությունների հանդեպ, որոնք դատապարտում և կոչ են անում ադրբեջանին բացել Քաշաթաղի միջանցքը, պետք է փաստենք, որ որևէ մեկ այլ առանձին պետության երաշխավորությունը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, եթե Արցախի անվտանգության թիվ մեկ և գլխավոր երաշխավորը Մայր Հայաստանը չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա այս պահին բավարար ուժեղ չէ։ Սա բոլորն են ընդունում, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։Այդ ճնշումը չի մեծանալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն աշխատելու, քանի դեռ երկրի ներսում չկա ճնշում իրենց նկատմամբ։ Սխեման սա է՝ շատ պարզ ու հասարակ։
2020 թ.-ի Արցախի/Լեռնային Ղարաբաղի պատերազմը վեր հանեց հայկական զինված ուժերում առկա մի շարք խնդիրներ, որոնցից մեկը պահեստազորի արդյունավետ զորահավաք անցկացնելու անկարողությունն էր։ Այն բանից հետո, երբ ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցեց, որ պահեստազորի՝ օրենքով նախատեսված զորահավաքը այլևս իրեն չի արդարացնում, վերջինս փոխարինվեց ջոկատային մոտեցմամբ՝ կամավորական փոքր՝ 40-ից բաղկացած խմբերով։
Օրերս «Չորրորդ իշխանություն» թերթը հաղորդագրություն էր հրապարակել ԿԳՄՍՆ արդեն նախկին ղեկավար Վահրամ Դումանյանի հրաժարականի մասին՝ համեմելով դա հեգնական դիտողությամբ, թե իբր՝ հրաժարականի դիմումը միակ լավ բանն է, որ նախարարի պաշտոնում արել է սույն պաշտոնյան։ Այդպիսով պարբերականը հակիրճ արտահայտեց իր դիրքորոշումը Փաշինյանի կողմից վստահված պատասխանատու պաշտոնում պարոն Դումանյանի կատարած աշխատանքի որակի և իրականացրած բարեփոխումների նկատմամբ։
Արցախյան աղբյուրի վկայակոչումով Ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի ճանապարհի արգելափակմանը նախորդել էին Ալիևի հայտարարություններն այն մասին, թե այդ ճանապարհով Հայաստանից զենք է մատակարարվել Արցախ։ Այնուհետ հորինեցին քարոզչական ասեկոսեն Արցախի տարածք ներթափանցած մի խումբ կասկածելի իրանցիների մասին և այլն։ Զուգահեռաբար Հայաստանում բարձրացավ ռուսատյաց հայտարարությունների հերթական ալիքը։ Դրանց հեղինակները՝ Նիկոլի ձեռքից կերակրվող արտախորհրդարանական կոալիցիայի առաջնորդների շարքից, միաբերան պնդում են, թե Կրեմլը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում՝ ռուս զինվորականների վերահսկողությամբ։
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդի քննարկումը շատ կարևոր էր, Ադրբեջանը հումանիտար հարցերի առումով միայնակ էր մնացել, կարծում եմ այդ քննարկումն ինչ–որ ազդեցություն կունենա, բայց ոչ քաղաքական տեսանկյունից։ Նման կարծիք News.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ–ի դիմումի հիման վրա ՄԱԿ–ի ԱԽ–ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը։
Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։
Բրյուսելը պատվում է Ալիևին հենց այն նույն օրերին, երբ Ալիևի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ։ Այս մասին գրում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: