99,1% ՑՈՒՑԱՆԻՇԻ ՄԻՍՏԻԿԱՆ
Վիճակագրական ձեռնածուների և լարախաղացների մասին
Վաղուց էի ուզում գրել այս ռեպլիկը, բայց շարունակ ժամանակ չէր լինում։ Սակայն այս անգամ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, որ Վիճկոմիտեն հրապարակեց այս տարվա 5 ամիսների արդյունքներով, այնպիսի բազմաբնույթ արձագանք առաջացրեցին ԶԼՄ-ներում ու հասարակության մեջ, որ ձեռքս ինքը ձգվեց դեպի. չէ՛, ոչ ատրճանակ, այլ համակարգիչ…
Երկրի տնտեսական դրության գնահատականներում տիրող անմիօրինակության պատճառն այն է, որ վիճակագրական գերատեսչությունը յուրաքանչյուր ցուցանիշը ներկայացնում է, այսպես ասած, «երրորդությամբ». տվյալ դեպքում՝ 2019թ. հունվար-մայիսը 2018թ. հունվար-մայիսի համեմատ (կամ 5 ամիսները նախորդ տարվա 5 ամիսների համեմատ), միայն 2019թ. մայիսը 2018թ. մայիսի համեմատ, և վերջապես, 2019թ. մայիսը 2019թ. ապրիլի համեմատ։ Արդյունքում այդ նրբություններից առանձնապես գլուխ չհանողները գործածում են վիճակագրական աղյուսակից վերցրած բացարձակ տարբեր թվեր, ինչը կատարյալ տարակուսանք է առաջացնում հասարակության մեջ։ Կարծես թե բոլորը վկայակոչում են վիճակագրական նույն փաստաթուղթը, բայց երբեմն ներկայացնում իրարամերժ ցուցանիշներ։
Օրինակ, թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի տեմպերը բնորոշելիս նշվում էր, այդ թվում նաև «ԳԱ»-ում, 105,6% թիվը, իսկ մեկ այլ տեղում՝ ամբողջ 110,2%, գրեթե երկու անգամ ավելի։ Ընդ որում երկու թվերն էլ ճիշտ են. պարզապես առաջին դեպքում վերցված է ս.թ. 5 ամիսների ժամանակահատվածը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ երկրորդ դեպքում՝ միայն ս.թ. մայիսը 2018 թվականի մայիսի համեմատ։
Միանգամից ասենք, մեր կարծիքով, օբյեկտիվ պատկեր ստանալու համար պետք է համեմատել ոչ թե մեկ ամիսը նախորդ տարվա նույն ամսվա հետ (2019թ. մայիսը՝ 2018թ. մայիսի) կամ նույն թվականի նախորդ ամսվա (2019թ. մայիսը՝ ապրիլի), այլ 2019թ. հունվար-մայիսը 2018թ. հունվար-մայիսի հետ։ Վերջին ցուցանիշը ժամանակային առումով ավելի լայն հիմք է ներառում համեմատության համար. հինգ ամիսները՝ հինգ ամիսների։ Իսկ եթե համեմատենք միայն մեկ ամիսը, ապա մեր փոքրածավալ տնտեսության պարագայում պատկերը խեղաթյուրված կլինի. չէ՞ որ հենց այդ ամսվա ընթացքում, ենթադրենք, բացվել կամ փակվել է ինչ-որ արտադրություն, և այդ փաստը միանգամից սաստիկ կազդի մակրոտնտեսության վրա՝ ինչպես արդյունաբերական արտադրանքի ծավալների, այնպես էլ առհասարակ տնտեսական ակտիվության առումով։ Իսկ եթե վերցնենք հենց այդ 5 ամիսները, ապա կարող է պարզվել, որ այդ ամիսներից մեկի ընթացքում բացվել է մեկ արտադրություն, իսկ մյուս բոլոր ամիսներին փակվել են չորսը։ Այսպիսով, ցուցանիշն իր մեջ միավորում է ավելի լայն ժամանակահատվածի իրադարձությունները, ուստիև ավելի մեծ վստահություն է առաջացնում։
Ակներեվության համար բերենք ևս մի քանի օրինակ Հայաստանի Վիճկոմիտեի վերջին տվյալներից։ Ծառայությունների ծավալի աճի տեմպերը, եթե վերցնենք լայն ժամանակահատվածով (ս.թ. 5 ամիսները 2018 թ. 5 ամիսների համեմատ) կազմել են 116,5%, իսկ, օրինակ, 2019թ. մայիսին ապրիլի համեմատ՝ ընդամենը 105,1%։ Շինարարության ոլորտում ամեն ինչ է՛լ ավելի «խճճված» է. ս.թ. հունվար-մայիսին 2018թ. հունվար-մայիսի համեմատ՝ աճ 106,1%-ով, ս.թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ՝ ընդամենը 102%, իսկ այ ս.թ. մայիսին ապրիլի համեմատ՝ ամբողջ 143%։ Հասկանալի է, որ ներկայացված երեք ցուցանիշներից առավել օբյեկտիվն ու վստահելին 106,1%-ն է։
Մինչդեռ տարբեր ԶԼՄ-ներն ու հասարակական խմբերը, չենք խոսում արդեն իշխանության ներկայացուցիչների մասին, չեն կարողանում խուսափել գայթակղությունից և ներկայացնում են այն ցուցանիշները, որոնք, ասենք այսպես, ավելի շատ են դուր գալիս իրենց։ Վերոնշյալ դեպքում նրանք, ովքեր համակրում են Փաշինյանի աշխատակազմին, անկասկած, կհիմնվեն 143% առավելագույն ցուցանիշի վրա, թեև աճի այդ տեմպն ընդամենը նշանակում է, որ մայիս ամսին, ի տարբերություն կլիմայական անբարենպաստ պայմաններ ցուցաբերող ապրիլի, ամենուրեք վերսկսվել են շինարարական աշխատանքները։
Այս առումով ավելորդ չի լինի հիշեցնել, որ գյուղատնտեսության վերաբերյալ ցուցանիշը, որը 2018 թվականի արդյունքներով կազմել է 92,4%, Վիճկոմիտեի որոշմամբ այս տարի հրապարակվում է միայն եռամսյակային պարբերականությամբ, ինչը պայմանավորված է այդ ոլորտում արտադրության սեզոնայնությամբ և արտադրության ամսեամիս կտրուկ տատանումները հարթելու անհրաժեշտությամբ, որոնք թելադրված են բնակլիմայական անկայուն պայմաններով։ Այդպես է բացատրում Վիճկոմիտեն, բայց հաշվի առնելով այդ ոլորտի քրոնիկական հետադիմությունը, տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշները՝ առանց մշտապես մինուսացնող ագրարային մասնահատվածի, այժմ շատ ավելի լավ տեսք ունեն, այնպես որ Վիճկոմիտեի որոշման մեջ ցանկության դեպքում կարելի է նշմարել նաև քաղաքական տեսանկյուն։ Ինչևէ, գյուղատնտեսության վերաբերյալ առաջին, եռամսյակային ցուցանիշը հրապարակվել է երկու ամիս առաջ և կազմել 99,8%, այսինքն այդ ոլորտը չի ձգում նույնիսկ անցած տարվա ցուցանիշների մակարդակին և, հրապարակվելով ամիս առ ամիս, իր «լուման» կներդներ հենց նույն տնտեսական ակտիվության նվազման հարցում։
Եվ վերջապես՝ ամենից ինտրիգողը։ Վերջերս մեր ներկայացրած ամփոփիչ ակնարկում մենք հավաստել ենք, որ արտաքին տնտեսական բոլոր ցուցանիշները, ներառյալ ատահանումը, 5 ամիսների արդյունքներով շարունակում են մնալ կարմիր, մինուսային գոտում, և հետևաբար՝ արտահանման միտված տնտեսության մասին կառավարության բոլոր մանտրաները ոչ մի հիմք չունեն։ Ճիշտ է, ս.թ. հունվար-մայիսի ընթացքում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճի տեմպը կազմել է, ասենք այսպես, ոչ այնքան անհուսալի 99,1%։ Այդուհանդերձ դա առաջվա պես մինուս է, այսինքն արտահանման ցուցանիշները չեն հասնում նույնիսկ անցած տարվա նիշերին։
Սակայն աշխատակազմի վերջին նիստում Փաշինյանը հայտարարեց, թե բոլոր դժվարությունները հաղթահարված են, և երկրի առջև բացվել են անհավանական հեռանկարներ, այդ թվում՝ արտահանման առումով։ Ընդ որում որպես 5 ամսվա ընթացքում արտահանման ցուցանիշ նա նշեց աճ… 0,1%-ով։ Սակայն պարզ է, որ խոսքը պետք է վերաբերեր 0,9%-ով անկմանը։ Նկատենք, որ աշխատակազմի ներկա գտնվող անդամներից ոչ մեկը, ներառյալ երկու փոխվարչապետները, չհամարձակվեցին շտկել շեֆի սխալը (սա՝ ինչ վերաբերում է կառավարության գործունեության «ժողովրդավարական» ոճի մասին հարցին)։ Ստույգ հայտնի չէ, թե խորհրդականներից որ մեկն է նրան դեմ տվել կեղծ թիվը, որը չկա վիճտվյալներում։ Իսկ գուցե վարչապետն այդպես յուրօրինա՞կ է «կարդացել» 99,1% ցուցանիշը։ Ի վերջո, կարող էր ներկայացնել արտահանման «ս.թ. մայիսը՝ 2018թ. մայիսի համեմատ» ցուցանիշը, որը կազմել է ամբողջ 111,7%։ Դա գոնե բացահայտ սուտ չէր թվա. կլիներ ընդամենը մանիպուլյացիա, քանի որ անցած տարվա մայիսի հայտնի իրադարձությունների պատճառով արտահանում իրականացնելն ուղղակի ֆիզիկապես անհնար էր, և որպես հետևանք՝ համեմատության համար ցածր հիմքն ապահովված է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:19
Правительству пора уже подавать декларацию о некомпетентности и катиться на все 4 стороны Армянский народ определенно не нравится находящимся у власти чиновникам: не тот ему достался, кого они хотели бы. Хотя, с другой стороны, именно имеющийся в наличии народ, совершив в свое время роковую ошибку, избрал нынешнюю некомпетентную и нелюбимую власть. Шотландцы или французы, возможно, и на пушечный выстрел не подпустили бы ее к рулю управления государством…
-
2025-06-17 09:36
В провалах власти виноваты автоимпортеры, туристы из РФ, строители – все! Во вторник НС РА окончательно заслушает отчет об исполнении госбюджета 2024 года, но уже сегодня можно констатировать, что главный финансовый закон страны нарушен по многим ключевым параметрам, хотя власти вовсе не тяготятся этим обстоятельством. Если надо, сравнивают госбюджет прошлого года не с предыдущим, а с госбюджетом 7-летней давности. А когда дело доходит до явного несоответствия заложенных в бюджет прошлого года и фактических показателей, то отделываются какими-то оправданиями, особо не вдаваясь в детали. При этом речь не ведется, как можно было ожидать, о провалах и бездарных действиях некомпетентного правительства, а всего лишь бегло называются какие-то причины, которые, мол, сделали невозможным исполнение того или иного параметра бюджета. По сути правительство Пашиняна тем самым снимает с себя всякую ответственность за нарушение самими же принятого закона и, как всегда, находится в постоянном поиске причин невыполненных обещаний…
-
2025-06-17 09:21
Правительство Пашиняна беспомощно взирает на обрушенную логистику Абсолютная беспомощность и некомпетентность правительства Пашиняна продолжает разрушать экономику Армении. В высокий аграрный сезон экспортеры, в том числе сельскохозяйственной продукции, не могут вывезти товары на рынки сбыта – в первую очередь, в Россию. Производители несут колоссальные убытки… Долгое время правительство Армении не может уладить с грузинской таможней проблему вывоза армянских коньяков. Но этого мало. Как написал в ФБ оппозиционный депутат Гарник Даниелян, уже более 10 дней на границе с Грузией и Россией стоят загруженные абрикосом армянские фуры. В частности, 200 грузовиков не могут пересечь границу на грузинской стороне, а около 50 машин, которым удалось это сделать, уже несколько дней стоят на российской таможне. Никто ничего толком не объясняет, а скоропортящийся груз быстро приходит в негодность.
-
2025-06-16 09:38
«Революционные» крестьяне с родины Пашиняна поднимут аграрное производство… прямо у дома Потерпев крушение по всем направлениям аграрного развития, Пашинян на последнем заседании правительства объявил о том, что «старого сельского хозяйства не существует». Как и во всех случаях своих провалов из-за крайней некомпетентности, виновной объявлена вся сфера, долю которой в структуре ВВП Армении правительству удалось почти уполовинить, доведя ее с 15% в 2017 году до 7,9% в 2024-м…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-16 19:49
Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։
-
2021-12-24 08:59
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…
-
2021-05-26 20:23
Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։
-
2021-05-07 17:05
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։