ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ВВП-ԻՆ ԵՎ ՎՆԱՍ ՀՆԱ-ԻՆ
Վերջին օրերին տպավորություն է ստեղծվում, թե հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները խամրում են։ Այն մասին, թե ինչու է դա տեղի ունենում, նույնպես վերջին օրերին շատ է խոսվում։ Այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ ռազմավարական դաշնակիցների հարաբերություններում տիրող, մեղմ ասած, անառողջ մթնոլորտի բոլոր ախտանշանների թվարկումից։ Հիմա արդեն ավելի կարևոր է այն, թե ուր կարող է տանել այդ ակնհայտորեն առաջադիմող տկարությունը։ Ասենք, այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ այնուամեննայնիվ ուշադրություն դարձնենք բացասական դինամիկայի միայն մեկ ցայտուն նշանին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ռուսաստանի նախագահին սպառնում է բանտախցով։ Գուցե անհաջող կատա՞կ է արել։ Եվ սակայն ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»։ Թե ով կփակի այդ դուռը Պուտինի հետևից, Իոաննիսյանը, իհարկե, չի ճշտում։ Բայց դա անել կարող են միայն հայկական իշխանությունները, քանզի նույն այդ դուռը տնօրինում են հենց և միմիայն իրենք։ Հետևաբար՝ Իոաննիսյանը սպառնում է իշխանության անունից, որը պարբերաբար բարձրաձայնում է «հայ-ռուսական փայլուն հարաբերությունների» մասին։
Այս իրավիճակում առավել քան բնական կլիներ, եթե Իոաննիսյանի խոսքերին արձագանքեին համապատասխան աշխատասենյակներից և նրան մատնացույց անեին լոկ «իրազեկ քաղաքացու» իր տեղը։ Այսինքն՝ հանգիստ նստիր քո տեղում և մի՛ կատակիր։ Բայց իշխանությունը չգիտես ինչու լռում է։ Այդ լռությունը տարօրինակ է նաև այն պատճառով, որ հենց այդ «իրազեկ քաղաքացուն» է իշխանությունը վստահում Արցախի ընտրությունների մոնիտորինգը, վստահում է հայ հարկատուի փողերը։ Իսկ նա չարաշահում է այդ վստահությունը, խցկվում այնտեղ, ուր պետք չէ, սպառնում է Պուտինին, հարվածի տակ դնելով նույն այդ «հայ-ռուսական փայլուն հարաբերությունները»։
Այդ կերպ Իոաննիսյանը ջանում է վաստակել ստացած գրանտը, թե պարզապես ինքնահաստատվում, այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ նա գործում է «հեղափոխության» դեմ, բացեիբաց սաբոտաժի ենթարկելով գործող իշխանության արդեն գրանցված սուպերնվաճումները և այն մեգահաջողությունները, որոնք ծրագրված են 2050 թվականի համար։ Ըստ էության, Իոաննիսյանն իսկական հակա է, ավելի վատը, քան «նախկին ռեժիմի մնացուկները»։ Եվ եթե կառավարությունը դա չի նկատում, ապա առաջարկում եմ ուշադիր նայել հռչակված և անցկացվող տնտեսական հեղափոխության հիմքին։
Այստեղ կարելի է տեսնել և այն, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Օրինակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հայկական արտաքին առևտրական շրջանառության ավելի քան մեկ քառորդը ապահովել է Ռուսաստանը։ Հայկական արտահանման մեկ քառորդից ավելին ռուսական հասցեագրում ունի, իսկ Հայաստան ներկրվող ապրանքի մոտ մեկ երրորդը Ռուսաստանից է։ Այստեղ կարելի է տեսնել նաև ներդրումների ծավալները։ Եվ դարձյալ, առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա անմիջական ներդրումների համարյա մեկ երրորդը ապահովված է ռուսական կապիտալի հաշվին։ Կարելի է նշել նաև մի շարք այլ բնութագրիչներ, որոնք վկայում են Հայաստանի տնտեսության համար համագործակցության ռուսաստանյան վեկտորի առանցքային նշանակության մասին։ Ճշտեմ՝ հեղափոխական տնտեսության։ Բայց այնուամենայնիվ մեկ ոլորտ կցանկանայի առանձնակի ընդգծել։ Դա միակ ոլորտն է, որտեղ զարգացումն անվիճելի է նաև թավշե ժամանակահատվածում, դա ոլորտ է, որն արմատական դեր է խաղում երկրի տնտեսության մեջ, ոլորտ, որտեղ քաղաքական գործընթացները չեն հանգեցրել ցնցումների, այն ոլորտը, որտեղ աշխարհաքաղաքական խնդիրները վայրկենապես ծնում են տնտեսական ճգնաժամեր։ Խոսքը զբոսաշրջության մասին է։
Ահա ուրեմն, Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքի համարյա կեսը Ռուսաստանից է։ Եվ ռուսաստանյան հյուրերը ամեն տարի մեր երկրին են թողնում մոտ 550 միլիոն դոլար (տվյալները պաշտոնական են)։ Փաստացի դա Հայաստանի ՀՆԱ-ի 4 տոկոսն է։ Այն «նոր» Հայաստանի, որի տնտեսական հեղափոխությունը, համաձայն կառավարության ծրագրի, նախատեսում է 5 տոկոս ամենամյա աճ։ Ստացվում է, որ հակառուսական հռետորաբանությունը իրական սպառնալիքի տակ է դնում ՀՆԱ-ի հեղափոխական 5 տոկոս աճը։ Իոաննիսյանի կատակները ВВП-ի (Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի) հետ կարող են վատ անդրադառնալ Հայաստանի ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) վրա։
Եթե այնուամենայնիվ Ռուսաստանի նախագահն այդպիսի բռի կատակներ չի հանդուրժում, ապա լուրջ հավանականություն կա, որ Իոաննիսյանի «հումորին» ռուսաստանյան ղեկավարությունը կհակադրի իր «հումորը», և ամենայն հավանականությամբ՝ զբոսաշրջության ոլորտում։ Բառացիորեն մի քանի ամիս առաջ Վրաստանի օրինակով Ռուսաստանը ցույց տվեց պատասխանի այդպիսի տուրիստական ձևաչափ։ Հայաստանի համար, ի տարբերություն Վրաստանի, դա կարող է դառնալ շատ ավելի ցավոտ հարված։ Բանն այն է, որ եթե ռուսաստանցիների բաժինը վրացական տուրիզմում (անցած տարվա տվյալներով) կազմում էր 30 տոկոս, ապա հայկական տուրիզմում 45% է։
Ինչևէ, հայկական տնտեսական հեղափոխությունն այսօր վտանգված է։ Վտանգված է երկրի տնտեսության հիմքը, որը, ցանկանանք, թե ոչ, կառուցված է հիմնականում «հայ-ռուսական փայլուն հարաբերությունների» վրա։ Համենայն դեպս ճշտեմ. փայլուն՝ հայոց վարչապետի ձևակերպումով։ Եվ այդ վտանգը բխում է ոչ թե դրսից ինչ-որ տեղից, ոչ թե «սև» ուժերից՝ անցյալի վերապրուկներից, այլ ամենաիսկական «սպիտակներից»։ Այն աստիճան «սպիտակ», որ կառավարությունը նրանց է վստահում հայ հարկատուների փողերը, Արցախի ընտրությունների մոնիտորինգը։ Եվ չգիտես ինչու չի կասեցնում այլ երկրի նախագահին բանտախցում փակելու նրանց սպառնալիքները…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-11-03 16:49
2018-ին Հայաստանի գլխին եկավ Նիկոլը։ 2019-ի տարեվերջից, ինչպես հիմա արդեն պարզ է դառնում, աշխարհի գլխին եկավ կովիդը։ Փոքրիկ Հայաստանի համար դա արդեն ծայրահեղ էր։ Դժբախտությունը միայնակ չի գալիս. որպես այդ երկու պատուհասների հետևանք՝ 2020-ին Հայաստանի ու Արցախի գլխին եկավ պատերազմը։ 2021-ին սահմանները բացեցին, և կրկին պատուհաս. մարդիկ սկսեցին հեռանալ Հայաստանից։
-
2021-05-05 18:22
Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2021 թվականին կլինի 2019 թվականի ցուցանիշների մոտ 25-30%-ի մակարդակում։ Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳԱԼՍՏՅԱՆԸ, այդ մասին են վկայում կարգավորիչի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրություններն ու հարցումները, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Կարծում ենք, որ 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան (կորոնավիրուսի դեմ): Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու 2021 թվականի վերջին, 2022 թվականին և հետագայում երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում:
-
2021-03-31 18:44
Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
-
2021-03-27 17:22
Ընտրությունների նախաշեմին կառավարությունում նախապատրաստվող մանիպուլյացիաների մասին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է ապշեցնել հասարակայնությանը տնտեսության զարգացման վերաբերյալ իրականությունից կտրված իր կանխատեսումներով: Նիկոլ Փաշինյանն իր անհեռանկար կադրային քաղաքականությամբ առաջին պլան է մղում սեփական պատկերով ու նմանությամբ ղեկավարների։ Հոգ չէր լինի, թող իրենց համար զուգահեռ իրականություն կառուցեին, բայց արդյունքում հասարակությունն ու տնտեսությունը ստանում են կեղծ ազդանշաններ, ինչը է՛լ ավելի է բարդացնում սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում։