Последние новости

ՁԱԽՈՂՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծնել երկրի սոցիալ-տնտեսական բարգավաճման բանաձևեր։ Այդ բանաձևերը բացահայտորեն չեն գործում, բայց նա համառորեն հայտնագործում է դրանք ու հրամցնում հասարակայնությանը։

Իր վարչապետության դեռ ամենասկզբում Փաշինյանը հանգեց այն եզրակացության, թե հայկական տնտեսության հիմնական շարժիչը պետք է դառնան հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները: Կտրոնների տոտալ պահանջի արշավը երկրում ծավալվեց ողջ թափով, կտրոնների քանակի աճով նույնիսկ սկսեցին չափել տնտեսության հաջողությունները «նոր Հայաստանում»։ Իսկ նրանց, ովքեր կտրոններ չեն տրամադրում, Փաշինյանն ընդհանրապես խարանեց «զինվորի հաց գողացող» պիտակով։ Այս բանաձևն ակնհայտորեն թերամշակված էր և այդպես էլ չտվեց ակնկալվող տնտեսական պտուղները, իսկ դրա հեղինակի եռանդը՝ հայկական տնտեսության զարգացման հսկիչ-դրամարկղային հիմքերն առաջ մղելու գործում, մի տեսակ մարեց…

Այդժամ Փաշինյանը հորինեց մեկ այլ բանաձև, անցած տարեսկզբին նա հայտարարեց. «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կարկասներն ենք, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»։ Բայց որոշ ժամանակ անց իր այդ «իդեալների» նկատմամբ նույնպես վարչապետը պաղեց։ Ճիշտ է, Երևանի փողոցներից աղբը մաքրեցին, բայց երկրի վիճակը, եթե անգամ փոխվել է, ապա ակնհայտորեն դեպի վատը։

Բայց Փաշինյանը նախանձելի համառությամբ շարունակում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի հիմքի որոնումները։ Կարծես թե գտել է ևս մեկ տարբերակ։ Օրերս նա իր տարբերակը հնչեցրեց մարզերում «ժողովրդի հետ հանդիպման» ժամանակ։ «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»:

Միանգամից նշեմ, Փաշինյանի այս բանաձևը, ի տարբերություն նախորդ բոլորի, միանգամայն գործուն և նույնիսկ օգտակար է թվում։ Ի վերջո, վնասակար սովորություններից պետք է ազատվել, պետք է քիչ ծխել ու քիչ խմել: Օգտակար է առողջության համար: Բայց, ավաղ, հայոց կառավարության ղեկավարն այնուամենայնիվ ակնհայտորեն թերամշակել է մոդելը, հաշվի չի առել դրա հաջող կիրառման կարևոր գործոնները։ Նախ, շատ բան է կախված նրանից, թե ում է հասցեագրված «կյանքի հաճույքների» մեջ ինքզինքը փոքր-ինչ սահմանափակելու և տնտեսված գումարները բյուջե վճարելու նրա կոչը։ Նա դիմում էր մի կտոր հացը քրտնաջան աշխատանքով վաստակող գյուղացիներին։ Եվ եթե նրանց իսկապես հաջողվի երկու տուփ ծխախոտ ու մեկ շիշ օղի պակաս գնել, ապա բյուջե վճարելու փոխարեն կնախընտրեն հաց ու կարագը։

Իրականում պարզապես լպիրշություն է նման բան ասել մեծագույն դժվարությամբ ծայրը ծայրին հասցնող մարդկանց։ Իսկ այ իր թավշե զինակիցներին՝ այսօրվա վերնախավին կարելի էր առաջարկել մեկ բնակարան կամ մեքենա պակաս գնել։ Նրանց, ովքեր չեն կարողանում 500 հազար աշխատավարձով նորմալ ապրել, ովքեր մշտական պարգևավճարների կարիք ունեն, կարելի էր կոչ անել գոնե մեկ-երկու ամիս հրաժարվել բոնուսից, փոխանցել գումարը բյուջե, իրենց ներդրումն ունենալ ճանապարհների վերանորոգման ֆինանսավորման հարցում և այդպիսով իսկական սխրանք գործել։ Բայց... Փաշինյանն այնուամենայնիվ նախընտրեց այլ հասցեատեր ընտրել։ Իսկ դա նշանակում է, որ բանաձևը չի գործի։

Երկրորդ՝ կառավարության ղեկավարը ցույց տվեց իր բացարձակ անտեղյակությունը տարրական բաների մասին։ Խնդիրն այն է, որ եթե մարդիկ Հայաստանում սկսեն ավելի քիչ ծխել ու խմել, ապա ֆինանսական ահռելի վնաս կհասցնեն գանձարանին։ Դե, այդպիսին է այսօր տնտեսությունը Հայաստանում, երբ ամենից շատ հարկեր վճարում են ծխախոտ արտադրողներն ու ներկրողները, երբ գանձարան հոսող միջոցների հիմնական աղբյուրներից մեկը ծխախոտի, ալկոհոլի, բենզինի ակցիզային հարկն է։ Ըստ էության, Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչով է շնչում երկրի տնտեսությունը։ Ինչ է կատարվում սոցիալական ոլորտում։ Տեղյակ չէ, չի եղել և, ըստ երևույթին, անտեղյակ էլ կմնա. 2-ամյա ժամկետը միանգամայն բավարար էր տարրական հիմունքներին ծանոթանալու գործընթացի համար։

Երկրի հաջողության բանաձևերի պարագայում Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվում. համատարած ձախողումներ։ Այնպես որ թող արդեն դադարի հորինել դրանք (բանաձևերը), զիջելով երկրի զարգացման ուղիների որոնումը նրանց, ովքեր գիտեն գոնե տարրական կանոնները, ծանոթ են աշխատող մոդելներին և ունեն պետական մտածողություն։ Նրանց, ովքեր տեղյակ են, որ ծխելու և խմելու դեմ պետք է պայքարել պակաս այլասերված մեթոդներով, իսկ գանձարանը պետք է համալրել տնտեսական գրագետ ուղեգծով

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

  • ЖЕРТВА ИГР
    2025-06-12 09:35

    Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
    2021-12-24 08:59

    Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
    2021-05-26 20:23

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։