Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Շոլց․ Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անկայուն իրավիճակով

2023-03-02 19:50
420

Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և ԼՂՀ–ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով։ Այս մասին այսօր հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

  • ԿԽՄԿ․ Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում

    2023-03-02 19:06
    348

    Հակամարտության 2020-2022 թթ. սրացումների հետևանքով Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում։ Տեղեկությունը հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

  • «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ-ում Մեքսիկայի դեսպանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-02 19:05
    603

    Մեքսիկան միջազգային տարբեր հարթակներում բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ, որի արդյունքում կշահեն երկու ժողովուրդները։ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Մեքսիկայի դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա), որը Հայաստան է ժամանել հավատարմագրերի հանձնման համար։ Հարցազրույցի ընթացքում դեսպանը խոսել է հայ-մեքսիկական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության, Մեքսիկայում հայ համայնքի մասին, ինչպես նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրին։  

  • ԱԷՄԳ-ի ղեկավար Գրոսսին հանդես է եկել Իրանի հետ կապերը «շատ բարձր մակարդակի վրա» պահելու օգտին

    2023-03-02 18:59
    280

    Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ շատ կարևոր է համարում Թեհրանի հետ կապերի պահպանումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ն այս պահին ստուգում է անցկացնում Իրանի տարածքում։

  • Հնդկաստանի ԱԳՆ․ G20-ում կոնսենսուս է ձեռք բերվել հիմնական թեմաների շուրջ

    2023-03-02 18:56
    261

    G20-ի ԱԳ նախարարները կոնսենսուսի են հասել հիմնական թեմաների շուրջ՝ չնայած Ուկրաինայի հարցով տարաձայնություններին։ Նյու Դելիում G20-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանքարը։

  • ԱԴԾ․ Բրյանսկի մարզում իրավիճակն իրավապահների վերահսկողության տակ է

    2023-03-02 18:52
    256

    Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի բնակավայրերում իրավիճակը իրավապահ մարմինների վերահսկողության տակ է հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։

  • Իրանի հյուպատոսությունը պատրաստ է ընդլայնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը

    2023-03-02 18:52
    331

    Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը պատրաստ է ընդլայնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի և հավելում, որ Կապանում գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը ՔԿ–ում եղել է ճանաչողական այցով և հանդիպել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հետ։

  • Հակառակորդը 2 օր կրակել է Բերդաշենի այգիների ուղղությամբ

    2023-03-02 17:48
    296

    Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

  • Մոլդովայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին

    2023-03-02 17:46
    236

    Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի դաժանությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի մասին հռչակագիրն ընդունվել է օրենսդիր մարմնի կողմից։

  • Արցախն արտաքին աշխարհին կապող ճանապարհը փակ է արդեն 81 օր

    2023-03-02 17:45
    298

    Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփ ներկայացրել է շրջափակման 81-րդ օրվա դրությամբ Արցախում առկա իրավիճակը։ Ըստ այդմ՝ 1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: