Թուրքիայում երկրաշարժի վնասը գնահատվել է 20 մլրդ դոլար
Աղետներում մասնագիտացած փորձագետները փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տնտեսական վնասը գնահատում են ավելի քան 20 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան Verisk Analytics ընկերության նախնական գնահատականով՝ այդ գումարի միայն չնչին մասը՝ մոտ մեկ միլիարդ դոլարն է ապահովագրված եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, հայտնում է Reuters-ը։