Զաքարյան․ Ընդդիմությունը դեմ է ցանկացած համաձայնության, որն անտեսում է Արցախի ինքնորոշման իրավունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի բնակչության գոյության ապահովմանն ուղղված պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկությունն անընդունելի է։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։