ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Սիրիայի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման համար
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպման համար, եթե կողմերը փոխադարձ ցանկություն հայտնեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։