Զոհվածի մայր․ ՔԿ-ին մեր դեմ բռնություն գործադրած ոստիկանների նկարները տվեցինք
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեին են փոխանցել սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» իրենց հանդեպ բռնություն գործադրած ոստիկանների նկարները, դրանցից նաև փակցնելով քննչականի պատերին։ ՔԿ–ում կայացած հանդիպումից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց զոհված զինծառայողներից մեկի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանը։