Եվրամիությունը մտադիր է Հայաստանում 55 մլրդ 747 մլն դրամի ծրագրեր ֆինանսավորել
ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանին բազմաթիվ ուղղություններում։ Դրանք բոլորը, այսպես թե այնպես, ազդում են պետական բյուջեի ձևավորման գործընթացի վրա։ Նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովում, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։