ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔ, ՏԵՂԱՀԱՆՈՒՄ. ՏԱՎՈՒՇՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ հանրային ուշադրության կենտրոնը Երևանից կրկին փոխադրվեց Տավուշի Կիրանց գյուղ, որտեղ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն արագացված տեմպով թշնամուն են հանձնում երկրի տարածքները։ Կարճ դադարից հետո լրահոսը կրկին ողողվեց գյուղից ստացվող հաղորդագրություններով ու տեսանյութերով, որոնք ցույց են տալիս իրապես աղետալի վիճակը. VIII դարի եկեղեցին՝ «սահմանից» մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, նոր կառուցվող դպրոցը՝ ոտքով մեկ րոպեից պակաս քայլելու հեռավորության վրա, մի քանի ընտանիքների տրվել է մեկ ամիս՝ իրենց տներն ազատելու համար, դրանք թողնելով ադրբեջանցիներին…